ՔՊ պատգամավորները, մեկը մյուսին հերթ չտալով, բղավում էին, պատմական խայտառակություն է
Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 4-ի նիստը, իսկապես, պատմական խայտառակություն էր։ Այդ մասին այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը։
Նրա խոսքով՝ ՄԻ պաշտպանի ընտրության հարցը հենց սկզբից վերածվել է ագրեսիվ հավաքի, քանի որ ՔՊ պատգամավորները, մեկը մյուսին հերթ չտալով, բղավում էին, տեղից վիրավորում, սահմանափակում ընդդիմության թեկնածուի խոսքի ազատության իրավունքը։
«Պատգամավորական էթիկան չպահպանվեց, փողոցային բառապաշար էր օգտագործվում։ Արթուր Հովհաննիսյանն ասաց, որ եթե խանգարում է նիստը, կարող է արձանագրում արվել։ Արձանագրել ենք»,- նշեց Թովմասյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։