700 զինծառայող կուղարկվի տարածաշրջան

700 զինծառայող կուղարկվի տարածաշրջան

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է լրացուցիչ 700 մարդ Կոսովո ուղարկելու, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում ևս մեկ գումարտակի պատրաստման մասին, փոխանցում է Ռիա Նովոստին։

«Մենք որոշել ենք լրացուցիչ 700 մարդ ուղարկել օպերատիվ ռեզերվից Բալկանյան տարածաշրջան: Նաև ևս մեկ գումարտակ կբերվի բարձր պատրաստության... Նրանք նույնպես կտեղակայվեն, եթե անհրաժեշտություն լինի»,- ասել է նա Նորվեգիայում այս երկրների վարչապետի հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

Ստոլտենբերգը նշել է, որ ՆԱՏՕ-ի KFOR կոնտինգենտը «անհրաժեշտ քայլեր կձեռնարկի կարգավորման և անվտանգության ապահովման համար» և կոչ է արել Կոսովոյում սրման կողմերին անհապաղ դադարեցնել բռնությունները։