ՌԴ փոխարտգործնախարարը ՀՀ դեսպանի հետ քննարկել է ԼՂ–ի շուրջ ստեղծված իրավիճակը

Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանի հետ քննարկել է Լաչինի միջանցքում և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը:
Հանդիպմանը ընդգծվել է Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների պայմանավորվածությունների անշեղ պահպանման կարևորությունը, հաղորդում է Ռուսաստանի ԱԳՆ-ն: