Պայթյուն Չինաստանի ռեստորաններից մեկում. կա 1 զոհ, 13 վիրավոր

Չինաստանի կենտրոնական մասում՝ Հունան նահանգի Չանշա քաղաքի ռեստորաններից մեկում, հրդեհի և պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 1 մարդ, 13-ը՝ ստացել վնասվածքներ: Այս մասին հայտնում է Xinhua գործակալությունը:
Դեպքը տեղի է ունեցել տեղի ժամանակով մոտ 6.30-ին (Երևանի ժամանակով 2.30-ին) բրնձի լապշայի մատուցմամբ հայտնի ռեստորանում:
Բոլոր տուժածները հոսպիտալացվել են: Այցելուների նման մեծ թիվը բացատրվում է նրանով, որ Չինաստանում նախաճաշը սկսվում է 5.30-ից:
Կատարվում է հետաքննություն, տեղի ունեցածի պատճառները պարզվում են: