Կաղամբի բուժիչ հատկությունները և օգտագործման անսովոր եղանակները

Կաղամբը ոչ միայն համեղ սննդամթերք է, այլև շատ օգտակար է և բուժիչ:
Mediahub.am-ը ներկայացնում է կաղամբի 9 բուժիչ հատկությունները և օգտագործման 6 անսովոր եղանակ, որոնց մասին շատերը չգիտեն:
Բուժիչ հատկությունները ՝
• Կաղամբը հայտնի է ցավազրկող հատկությամբ. պետք է այն դնել ցավող օջախի վրա:
• Կաղամբը պարունակում է սուլֆուր կոչվող միկրոտարր, որը օգնում է պահպանել մազերի և մաշկի գեղեցկությունը:
• Դիետոլոգների կարծիքով՝ հում կաղամբը նիհարելու կատարյալ միջոց է:
• Սպիտակեցնում է ատամները:
• Գիտնականների կարծիքով՝ կաղամբը նպաստում է քաղցկեղի կանխմանը:
• Կաղամբը իջեցնում է ուռուցքները: Ցանկալի է գիշերը կաղամբի թերը դնել ուռուցքի վրա և պահել մինչև առավոտ:
• Կաղամբը շատ լավ մաքրում է օրգանիզմը թունավոր նյութերից. պետք է հաճախ թարմ կաղամբ ուտել:
• Շատ օգտակար է վահանաձև գեղձի համար: Պետք է գիշերը կաղամբի թերը դնել վզի շրջանում և կապել:
• Կրծքով կերակրող մայրերին կաղամբը կօգնի փափուկ պահել կերակրելուց կոշտացող և ճաքճքող պտուկները:
Օգտագործման եղանակները ՝
1. Այտուցների դեմ։ Կաղամբի տերևները դրեք վնասված հատվածին։ Դրա հակաբորբոքային հատկությունները կօգնեն թուլացնել այտուցվածությունը։
2. Վահանաձև գեղձ։ Կաղամբի տերևը դրեք իրանին, փաթաթեք, թողեք ամբողջ գիշեր։
3. Գլխացավ։ Հարկավոր է կաղամբի տերևները դնել քունքերին, այդ դիրքում պառկել 20-30 րոպե։
4. Ցավ ոտքերում։ Կաղամբն իդեալական միջոց է ոտքերի ցավի դեպքում։ Ոտքերին կաղամբի տերև փաթաթեք, թողեք ամբողջ գիշեր։
5. Ասթմա։ Կաղամբն օգտակար է նրանց, ովքեր շնչառության հետ կապված խնդիրներ ունեն։ Պարզապես հարկավոր է այն ներառել ամենօրյա սննդակարգ, քանի որ կաղամբը պարունակում է A, C, B6 վիտամիններ, երկաթ, կալցիում, մանրաթելեր։
6. Ստամոքսի խոց։ Այս դեպքում հարկավոր է կիտրոնով և կաղամբով հյութ օգտագործել։