Արցախում մեռելոցը ոչ աշխատանքային կլինի

Արցախում մեռելոցը ոչ աշխատանքային կլինի

Սուրբ Հարության տոնին հաջորդող Մեռելոցն Արցախում կլինի ոչ աշխատանքային։

ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ հիմք ընդունելով «Արցախի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» և «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» oրենքները՝ Արցախի Հանրապետության կառավարությունն ընդունել է որոշում, համաձայն որի՝ 2022 թվականի ապրիլի 18-ի աշխատանքային երկուշաբթին տեղափոխվում է 2022 թվականի ապրիլի 23-ը՝ շաբաթ օրը: