Հայտնի են դարձել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի բոլոր զույգերը

Հայտնի են դարձել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի բոլոր զույգերը

Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի վիճակահանությունը։

Հայտնի են դարձել մրցաշարի այս փուլի մասնակիցների բոլոր զույգերը։

Պորտուգալական «Պորտուն» կհանդիպի Լոնդոնի «Արսենալի», ֆրանսիական «Պարի Սեն Ժերմենը» կխաղա իսպանական «Ռեալ Սոսյեդադի» դեմ։

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի մյուս զույգերը հետևյալն են՝ «Ինտեր» (Միլան) - Ատլետիկո Մադրիդ, ՊՍՎ (Էյնդհովեն) - Բորուսիա (Դորտմունդ), Նապոլի - Բարսելոնա, Լացիո (Հռոմ) - Բավարիա (Մյունխեն), Կոպենհագեն - Մանչեսթեր Սիթի, Լայպցիգ - Ռեալ Մադրիդ.

Մրցաշարի այս փուլի առաջին հանդիպումները կկայանան փետրվարի 13-ին, 14-ին, 20-ին և 21-ին, իսկ պատասխան խաղերը՝ մարտի 5-ին, 6-ին, 12-ին և 13-ին։

Չեմպիոնների լիգայի գործող չեմպիոնը «Մանչեսթեր Սիթին» է։ Նախորդ տարվա եզրափակիչում Պեպ Գվարդիոլայի թիմը հաղթել էր «Ինտերին» 1:0 հաշվով: