Առաջիկա տարիներին Եվրոպայում գազի գինը բարձր կմնա

Առաջիկա տարիներին Եվրոպայում գազի գինը բարձր կմնա

Առաջիկա տարիներին Եվրոպայում գազի գինը բարձր կմնա`  Ռուսաստանի կողմից մատակարարումների կրճատումից հետո։ Այս մասին հայտարարել է նորվեգական Equinor-ի ղեկավար Անդերս Օպեդալը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Ընկերությունը, որն այս տարի առաջ է անցել ռուսական «Գազպրոմից»՝ որպես Եվրոպայի խոշորագույն գազ մատակարարող, երրորդ եռամսյակում ռեկորդային շահույթ է գրանցել էներգիակիրների գների աճի շնորհիվ։

«Եվրոպայում հիմնարար խնդիրը գազի պակասն է, եւ դա կշարունակվի, եւ եթե Եվրոպան ցանկանում է ներգրավել այդ գազը, ապա առաջիկա տարիներին ստիպված կլինի թանկ վճարել»,-ասել է Օպեդալը։