3-րդ նախագահը մասնակցել է «Հայկյան» մրցանակաբաշխությանը․ գնահատվել է հայրենիքի համար հանրօգուտ գործը

3-րդ նախագահը մասնակցել է «Հայկյան» մրցանակաբաշխությանը․ գնահատվել է հայրենիքի համար հանրօգուտ գործը

«Լույս» հիմնադրամի գիտաժողովների սրահում այսօր տեղի է ունեցել «Հայկյան-2023» մրցանակաբաշխությունը: Մրցանակաբաշխությանը ներկա է գտնվել ՀՀ երրորդ նախագահ  Սերժ Սարգսյանը:

Ավանդական դարձած՝ ամենամյա այս մրցանակաբաշխությունը նպատակ ունի բացահայտել և գնահատել այն անհատներին, կազմակերպություններին, որոնք տարվա ընթացքում տարբեր ոլորտներում նշանակալի մասնակցություն են ունեցել հանրային, հասարակական կյանքում, նպաստել հանրային արժեք ստեղծելուն, ջանքեր ներդրել մեր Հայրենիքի և ժողովրդի առջև ծառացած լրջագույն մարտահրավերների դիմագրավման ուղղությամբ: 

«Հայկյան» անվանակարգերը  յուրատեսակ շնորհակալության և գնահատանքի արտահայտման հնարավորություն են։ 

Վերջին տարիներին մրցանակաբաշխությունը կազմակերպում է «Առաջինը՝ Հայաստան» նախաձեռնությունը:

«Հայկյան 2023» հատուկ մրցանակներով պարգևատրվել են՝ 

 1. Անաչառ և ազատ լրատվություն մատուցելու համար – Անի Գևորգյանը

 2. Արցախից բռնի տեղահանված  մեր հայրենակիցներին մեծածավալ սոցիալական օգնություն տրամադրելու համար - «Մենք և մունք» քաղաքացիական նախաձեռնությունը

 3.  Հայ գերիների հայրենադարձման աշխատանքներում նշանակալի ներգրավվածության համար -  Սիրանուշ Սահակյանը  

 4. «Հայացք» մատենաշար նախագծի համար  - նախագծի ղեկավար Կարեն Բեքարյանը 

 5. 44-օրյա պատերազմի ընթացքում իրականացրած մասնագիտական աշխատանքի համար  - Արթուր Տոնոյանը

 6. Առողջապահության ոլորտում ներդրած ավանդի և ռևմատոլոգիայի զարգացման համար – Քնարիկ Գինոսյանը

7. Երիտասարդներին հասարակական ակտիվ գործընթացներում ներգրավելու համար – Կարիերայի դպրոցի հիմնադիր  Աշոտ Անդրեասյանը 

 8. Առողջապահության ոլորտում ներդրած ավանդի համար – «ԱՄԱԴԵԱ» Իսպանայի հայ  բժիկների ասոցիացիան

 9.  Առողջապահության ոլորտում ներդրած ավանդի համար - Գագիկ Հեբոյանը