Բժիշկը խորհուրդ է տվել ամեն օր ծիրանի չիր ուտել, ահա թե ինչու

Բժիշկը խորհուրդ է տվել ամեն օր ծիրանի չիր ուտել, ահա թե ինչու

Չորացրած ծիրանը և այլ չորացրած մրգերը հաճախ առկա են շատերի սննդակարգում, քանի որ բոլորը գիտեն, որ նման մթերքներն ունեն հարուստ վիտամինային և հանքային բաղադրություն, հետևաբար շատ օգտակար են առողջության համար:

Ինչպես նշել է սննդաբան Տատյանա Կուզնեցովան, ծիրանի չիրը պարտադիր պետք է ներառել սրտի և արյան անոթների հետ կապված խնդիրներ ունեցողների ամենօրյա սննդակարգում։ Այս մթերքը, պարզաբանել է մասնագետը, մեծ քանակությամբ կալիում է պարունակում։ Այս մակրոէլեմենտն օգնում է վերականգնել սրտի ռիթմը և նորմալացնել արյան ճնշումը:

Չորացրած ծիրանը բարենպաստ ազդեցություն ունի մկանների և նյարդային համակարգի վրա, կարող է թեթևացնել այտուցը, ինչպես նաև նորմալացնել ածխաջրերի նյութափոխանակությունը և նվազեցնել ինսուլինի դիմադրությունը: Ուստի շաքարային դիաբետով հիվանդները նույնպես չպետք է անհանգստանան այս չրերը իրենց ամենօրյա ճաշացանկում ներառելու համար։

Ինչ վերաբերում է խուրմային, չամիչին, սալորաչիրին և թուզին, Տատյանա Կուզնեցովան հավելել է Gazeta.ru-ին տված հարցազրույցում, դրանք նույնպես շատ առողջարար են։ Օրինակ՝ արմավը իր բարձր քրոմի պարունակության շնորհիվ օգնում է ամրացնել ոսկորները, իսկ սալորաչիրը հիանալի կերպով մաքրում է մարմինը տոքսիններից և ծանր մետաղների աղերից։