Կինը կասկածվում է վեց ամսական դստերը խեղդամահ անելու մեջ, քանի որ նա լաց է եղել․ ՌԴ

Կինը կասկածվում է վեց ամսական դստերը խեղդամահ անելու մեջ, քանի որ նա լաց է եղել․ ՌԴ

Բաշկիրիայում կնոջը կասկածում են փոքր երեխայի սպանության մեջ, այս մասին ասվում է Բլագովեշչենսկի շրջանային դատարանի կայքում։

Այս շաբաթ Բլագովեշչենսկի 27-ամյա բնակչուհին իր վեց ամսական դստեր հետ տանը էր։ Մայրը հոգնել է փոքրիկի անդադար լացից ու շատ է նյարդայնացել։ Այնուհետեւ, ըստ քննիչների, կինը ձեռքերով սեղմել է դստերը՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ։

Մայրը խոստովանել է հանցանքը, մարմնական վնասվածքներ են հայտնաբերվել նաև նրա ավագ երեխաների մոտ։ Փաստաբանը պնդել է, որ մեղադրյալը տառապում է հետծննդյան դեպրեսիայից, սակայն, չնայած դրան, դատարանը կնոջը երկու ամսով կալանքի է ենթարկել։