Ռուսների մուտքը ԵՄ արգելելու գաղափարը դժվար թե աջակցություն գտնի Եվրոպայում. Լեհաստան

Ռուսների մուտքը ԵՄ արգելելու գաղափարը դժվար թե աջակցություն գտնի Եվրոպայում. Լեհաստան

Բալթյան երկրների դիրքորոշումը, որոնք ցանկանում են կասեցնել վիզաների տրամադրումը ռուսներին, դժվար թե հետեւորդներ գտնի ամբողջ Եվրոպայում։ Այս մասին հայտարարել է Լեհաստանի փոխարտգործնախարար Պյոտր Վավրշիկը` նշելով, որ Վարշավան կողմ է այդ սահմանափակումների ներդրմանը։

«Սա Պուտինի պատերազմը չէ, քանի որ Պուտինը չի պատերազմում, պատերազմում են ռուսները, բայց եթե նրանց ընտանիքները չեն հասկանում դա, եթե նրանց մտերիմները չեն կարողանում հասկանալ, թե ինչ է կատարվում Ուկրաինայում, ապա կարծում եմ, որ նրանք նույնպես պետք է հետեւանքների բախվեն։ Եթե ​​Պուտինը չունենար հասարակության աջակցությունը, ապա նա, անշուշտ, չէր վարի այս պատերազմը։ Նա շատ զգայուն է նր նկատմամբ, թե ինչպես են ռուսներն գնահատում իր քաղաքականությունը»,- կարծում է նա, փոխանցում է Polskoye Radio-ն։

Գերմանացիներն արդեն հայտարարում են, որ ռուսներին վիզաների տրամադրումը կասեցնելու որոշում չեն ընդունի։ Վավրժիկը նշել է, որ Գերմանիայի համար «բարոյականության հարցն այնքան կարեւոր չէ, որքան Ռուսաստանի հետ բիզնես վարելու հնարավորությունը»։