Բագրատունյաց պողոտայում մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Բագրատունյաց պողոտայում մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 09։16-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց պողոտայում՝ Երևանյան լճի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կան արգելափակված քաղաքացիներ։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Պարզվել է, որ «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել կայանած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենային։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը ավտոմեքենայից դուրս են բերվել տեղի ուժերով:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և տուժածներին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջիններս հոսպիտալացվել են «Աստղիկ» ԲԿ: