Ընտրnղների հետ hանդիպմանն անhայտ անձը գնդակաhարել է քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուին (տեսանյութ)

Մեքսիկայում ընտրողների հետ հանդիպման ժամանակ գնդակահարել են քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուին:
Հայտնել են տեղի լրատվամիջոցները։
Խոսե Ալֆրեդո Կաբրերա Բարիենտոսը բասկետբոլի խաղահրապարակում շփվել է մարդկանց հետ ու քայլել դեպի բեմ, երբ անհայտ անձը հանել է ատրճանակը և մի քանի անգամ կրակել նրա գլխի հետևից:
Տեսանյութը հրապարակվել է համացանցում․ լսվում է առնվազն 15 կրակոց։