Չամիչի օգուտներն առողջության համար, ովքեր չպետք է ուտեն այն
Իր կենսաքիմիական բաղադրության շնորհիվ չամիչը կարող է բարերար ազդեցություն ունենալ մարդու առողջության վրա։ Օրինակ՝ չորացրած մրգերի կանոնավոր օգտագործումը.
1․ աջակցում է նյարդային համակարգին, թեթևացնում է դյուրագրգռությունը և բարելավում է քունը
B1, B2 և B5 վիտամինները, ինչպես նաև նիկոտինաթթուն, որը պարունակում է չամիչը, հանգստացնող ազդեցություն ունեն նյարդային համակարգի վրա, նվազեցնում է անհանգստությունը և օգնում լավացնել քունը:
2․ իջեցնում է արյան ճնշումը
Չամիչը պարունակում է մեծ քանակությամբ կալիում և B խմբի վիտամիններ, որոնց շնորհիվ այն կարող է իջեցնել արյան ճնշումը, ինչպես նաև նվազեցնել օրգանիզմում բորբոքային պրոցեսները։
3․ պահպանում է տեսողական սրությունը
Չամիչը օգտակար է տեսողության համար, քանի որ պարունակում է մեծ քանակությամբ վիտամին A, բետա-կարոտին և կարոտինոիդներ:
4․ էներգիա է հաղորդում
Չամիչը պարունակում է մեծ քանակությամբ ածխաջրեր և ֆրուկտոզա՝ այն օրգանիզմին տալիս է էներգիայի անհրաժեշտ լիցք:
5․ վերացնում է այտուցը
Կալիումը, որը պարունակվում է չամիչի մեջ, ունի միզամուղ ազդեցություն։ Ուստի չոր մրգի կանոնավոր օգտագործումն օգնում է օրգանիզմից հեռացնել ավելորդ հեղուկը, թունավոր նյութերը և ազատվել այտուցներից։
6․ ամրացնում է սիրտը
Մագնեզիումը և կալիումը, որոնցով հարուստ է չամիչը, մասնակցում են սրտի մկանների բջիջների նյութափոխանակությանը և հագեցնում էներգիայով։ Այս նյութերը կարգավորում են նաև սրտամկանի կծկվող ֆունկցիան։
Չամիչը պետք է առավելագույնս սահմանափակեն հետևյալ մարդիկ.
Դիաբետ ունեցողները՝ բարձր շաքարային պարունակության պատճառով:
Քաշի հետ կապված խնդիր ունեցողները՝ կալորիաների բարձր պարունակության պատճառով:
Ալերգիա ունեցող մարդիկ՝ որոշ մարդկանց մոտ կարող է առաջացնել ալերգիկ ռեակցիաներ: