Ծրագրային աջակցության փոխարեն օրվա իշխանությունները քաղցրալեզու խոստումներ են տալիս․ Ավետիսյան
Ազգային ժողովի հայտարարությունների ժամին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանն անդրադարձավ Արցախից բռնի տեղահանվածներին բնակարանային ապահովման ձախողված ծրագրին։
Նա ասաց, որ հաջորդ տարվա պետական բյուջեի նախագծի, օրվա իշխանության ծրագրային խոստումների անհամապատասխանությունների, ընդհանուր սոցիալ-տնտեսական և դրանց փոխկապակցված անվտանգային խորացող խնդիրների մասին մանրամասն կխոսի նախագծի քննարկման ընթացում։
«Նախ, ձախողումների մասին։ Բնակարանային ապահովման սերտիֆիկատների հայտնի ծրագիրը չի նախատեսում նպատակից բխող համարժեք աջակցություն, չի լուծում դրված հիմնախնդիրը: Հետևաբար ծախսվող միջոցները նաև անարդյունավետ են և փոշիանում են։ Եվ սա փաստում են նաև օրվա իշխանական պատասխանատուները։ Իրավիճակային և օբյեկտիվ կարիքներին համարժեք ծրագրային աջակցության փոխարեն օրվա իշխանությունները քաղցրալեզու խոստումներ են տալիս։ Մտածում ենք, կարևորում ենք, քննարկում ենք, մշակում ենք, անելու ենք և այլն»,- ընդգծեց Ավետիսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում