Փաշինյանի հայտարարության ֆոնին՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը Հայաստանում է

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը Հայաստանում է: MediaHub-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ-ից։
Նախապես ծրագրավորված այցի շրջանակներում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը Հայաստանում հանդիպումներ կունենա Հայաստանի բարձրագույն ղեկավարության հետ: