Կազանում մանկապարտեզի տնօրենը 2-ամյա սանին փակել է սենյակում և թողել առանց սննդի

Կազանում մանկապարտեզի տնօրենը 2-ամյա սանին փակել է սենյակում և թողել առանց սննդի

Կազանի մասնավոր մանկապարտեզի ուսուցչուհին երկու տարեկան աղջկան փակել է սենյակում․ այս մասին հայտնում է Izvestia-ն։

Պարզվում են մանկապարտեզում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները։ Այնտեղ ուսուցչուհին, ով նաև հաստատության սեփականատերն է, երկու տարեկան երեխային փակել է սենյակում, թողել առանց սննդի։

Փակ սենյակում երեխան սկսել է բարձր լաց լինել։ Երեխայի լացը ֆիքսել են սենյակում տեղադրված տեսախցիկները, որը հետագայում տեսել է նրա մայրը։ Երեխայի ծնողները դիմել են ոստիկանություն։

Դեպքից հետո, մանկապարտեզի նախկին աշխատակիցներից մեկն ասել է, որ սաներին սնունդ և ժամանցի ապահովման պարագաներ չեն տրվել։ Նախկին աշխատակիցն ինքն է տանից սնունդ ու խաղալիքներ է բերել երեխաներին։