Փաշինյանն անշարժ կամ շարժական գույք, թանկարժեք իր չունի․ նա հայտարարագիր է ներկայացրել

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հրապարակել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2022 թ-ի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագիրը։ Ներկայացված հայտարարագրից պարզ է դառնում, որ Փաշինյանը չունի որևէ շարժական կամ անշարժ գույք, թանկարժեք իրեր։
Ըստ ներկայացված հայտարարագրի՝ Նիկոլ Փաշինյանը, չունի որևէ շարժական կամ անշարժ գույք, թանկարժեք իրեր։
Փաշինյանը ներկայացրել է միայն դրամական շարժ։ Բանկերից մեկում նա ունի 3 մլն 15 հազար դրամ ավանդ։ Նրա եկամուտը կազմել է միայն նրա աշխատավարձը՝ 12,837,503 դրամ։
Տարբեր բանկային հաշիվների վրա Փաշինյանը տարեվերջին ունեցել է 114.7 դրամ, 27,701.8 դրամ, 3.84 ԱՄՆ դոլար և 154,562.5 դրամ։
Որպես կանխիկ գումար հայտարարագրել է 1800 դոլար, որը տարեվերջին նվազել է և դարձել 800 դոլար, և 790 հազար դրամ, որը տարեվերջին 10 հազար դրամով ավելացել է՝ կազմելով 800 հազար դրամ։
Մանրամասն՝ այստեղ։