Ասել, թե սրանով կտանք հնարավորություն մեր քաղաքացիներին չծառայել, այդպես չէ․ ՔՊ-ական

2 տարի առաջ ԱԺ ամբիոնից Դուք ասացիք, որ բոլոր այն նախարարները, ում օրոք գումարով ազատվել են բանակից, դավաճաններ են։ Ստացվում է, որ այն, ինչ համարում եք դավաճանություն, այսօր օրինականացնո՞ւմ եք։ Այս հարցը ասուլիսում MediaHub-ն ուղղեց ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանին՝ անդրադառնալով վերջինիս հեղինակած նախագծին։ 

«Խոսքը վերաբերում է այն դեպքերին, երբ նախարարն անմիջականորեն ներգրավված է եղել պրոցեսին։ Կոռուպցիոն ռիսկեր եղել են և այսօր էլ կան։ Մի բան է, երբ դա կատարվում է ծածուկ, և մեկ այլ բան, երբ ներգրավված են պետական գերատեսչության աշխատողներ։ Խոսքը 27 տարին լրացած և հետախուզման մեջ գտնվող անձանց մասին է։ Ասել, որ մենք սրանով կտանք հնարավորություն մեր քաղաքացիներին չծառայել, այդպես չէ»,- պատասխանեց ՔՊ-ականը։

Մանրամասները՝ տեսանյութում