Երևանի տարբեր հատվածներից ոստիկանության բաժիններ է բերման ենթարկվել 73 քաղաքացի

Երևանի տարբեր հատվածներից ոստիկանության բաժիններ է բերման ենթարկվել 73 քաղաքացի

«Դիմադրություն» շարժման մասնակիցները Երևանում անհնազանդություն են իրականացնում՝ տարբեր հատվածներում փողոցներ փակելով։

«Երևանի տարբեր հատվածներից ոստիկանության բաժիններ է բերման ենթարկվել 73 քաղաքացի», - Aysor.am-ին հայտնել են ոստիկանությունից։

Քաղաքացիները բերման են ենթարկվել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար։

182-րդ հոդվածը սահմանում է՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը։