Հայկական կողմին դիմել ենք միջգերատեսչական կոնսուլտացիաներ անցկացնելու և բոլոր հարցերին պատասխանելու համար

Մենք հայկական կողմին դիմել ենք միջգերատեսչական կոնսուլտացիաներ անցկացնելու և բոլոր հարցերին պատասխանելու համար։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նա նշել է, որ հայկական կողմից պատասխան դեռ չեն ստացել։ «ԵԱՏՄ-ն տնտեսական բնույթի միջազգային կազմակերպություն է, քաղաքական հարցեր չեն քննարկվում այնտեղ։ Այն Հայաստանին մեծ օգուտներ է բերում, որի առաջատարն է դարձել վերջին տարիներին։ Նաև Հայաստանը այս տարվա ԵԱՏՄ նախագահությունն է ստանձնել»,- հավելել է Զախարովան։