Շնորհակալ եմ իմ ճակատագրից և հպարտ ձեզանով, իմ հա՛յ ազգ, ի՛մ ժողովուրդ․ Սիմոն Մարտիրոսյան

Շնորհակալ եմ իմ ճակատագրից և հպարտ ձեզանով, իմ հա՛յ ազգ, ի՛մ ժողովուրդ․ Սիմոն Մարտիրոսյան

Օլիմպիական խաղերի կրկնակի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել՝ երախտագիտության խոսք ուղղելով իր հայրենակիցներին։

«Երախտագիտությունս ձեզ՝ իմ սիրելի ժողովուրդ։ Ես միշտ զգացել ու գնահատել եմ ձեր սերն ու աջակցությունը։ Հարազատներս, բարեկամներս, իմ փոքրիկ, բայց միևնույն ժամանակ հզոր ազգ, շնորհակալ եմ ձեր սիրո և անկեղծության համար։ Ես ամուր կանգնած եմ այն հողին, որտեղ ծնվել, մեծացել և ուժ եմ ստացել ձեր սիրո ու մեծահոգության շնորհիվ։

Շնորհակալ եմ իմ ճակատագրից և հպարտ ձեզանով, իմ հա՛յ ազգ, ի՛մ ժողովուրդ։ Հարգանքներս բոլորին: Եվ կրկին ու կրկին ուժեղ եմ ձեզանով և կփորձեմ ամուր կանգնած մնալ այն հողի վրա, որտեղ ապրել ու ստեղծագործել են մեր մեծերը։ Հայ ազգի զավակ՝ Սիմոն Մարտիրոսյան»,-գրել է մարզիկը։