Գրիգորի Խաչատուրովը կկալանավորվի

Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը դատախազության բողոքը քննելուց հետո բանակային 3-րդ կորպուսի նախկին հրամանատար Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացրել։
Այս մասին MediaHub-ին փոխանցեց ԲԴԽ մամուլի խոսնակ Լիլիթ Շաբոյանը։
Ընդգծենք, որ Խաչատուրովը մեղադրվում է պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի գործի շրջանակներում փողերի լվացման մեջ:
Հիշեցնենք՝ նախորդ ամիս Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տիգրան Դավթյանը մերժել էր Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու՝ նախաքննական մարմնի միջնորդությունը:
Լիաննա Թորոսյան