Բժիշկները նախազգուշացրել են ուսանողներին միկրոականջակալների վտանգի մասին

Բժիշկները նախազգուշացրել են ուսանողներին միկրոականջակալների վտանգի մասին

Յարոսլավլի մարզում ուսանողները հաճախակի են դիմում բժիշկներին ականջներում խրված միկրոականջակալների պատճառով: 

Եթե անցյալ տարի 20-ից ավելի նման պացիենտ կար, ապա այս տարի երկու շաբաթվա ընթացքում արդեն վեցը, հայտնել է Յարոսլավլի Սոլովյովի անվան կլինիկական հիվանդանոցը։

Ըստ ԲԿ-ի՝ այսքան դիմումների պատճառը հավանաբար քննաշրջանն է, և ուսանողներն օգտագործում են միկրոականջակալներ։ 

Բժիշկները զգուշացրել են, որ այս տիպի ականջակալը ինքնուրույն հանելու փորձը միայն ավելի շատ վնասվածք է պատճառում ականջի միջանցքին ու թմբկաթաղանթին: Իսկ եթե ականջակալը ժամանակին չհանվի, ապա կհանգեցնի ականջի միջանցքի էրոզիայի և լսողության կորստի։