Ո՞վ ա ձեզ պատժելու թերացումների համար, Երիցյա՞նը, թե բարձր մեկը․ Քոչարյանը՝ նախարարին

Ո՞վ է ձեր թերացումների համար ձեզ պատժելու. պարոն Երիցյա՞նը, թե ավելի բարձր ինստանցիայում: Եթե պարոն Երիցյանի հանձնախումբը ինչ-որ հրաշքով լուծարվի, նախարարությունն ի վիճակի՞ է առաջնորդությունը վերցնի իր ձեռքը, որովհետեւ ես շատ լավ հասկանում եմ, որ նախարարությունը պետք է առաջնորդի նմանատիպ պրոցեսները, որի համար լիազորված է: 

Այս մասին այսօր ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային ու տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ ասաց ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանը՝ դիմելով ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանին։ 

«Ուզում եմ իմանալ, թե, նախ, ոնց եք քննարկում, զանգերո՞վ եք խոսում»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում