Կարևոր․ երթևեկության փոփոխություն կկատարվի Թամանյան փողոցում

Կարևոր․ երթևեկության փոփոխություն կկատարվի Թամանյան փողոցում

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով փետրվարի 27-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Թամանյան փողոցում:

Մասնավորապես՝ Թամանյան փողոցի ձախ կողմում, այգու հարակից ճանապարհահատվածներում կարգելվի մեքենաների կանգառը:

Միաժամանակ նշված ճանապարհահատվածում կիրականացվեն համապատասխան ճանապարհային նշանների տեղադրման աշխատանքներ:

Երևանի քաղաքապետարան