Աշխարհաքաղաքական անկայունությունը ազդում է նաև ակադեմիական ազատության ու բարեվարքության վրա․ Համլետ Պետրոսյան

ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ, պ.գ.դ., պրոֆեսոր, Տիգրանակերտում պեղումներ իրականացրած արշավախմբի ղեկավար, monumentwatch.org ծրագրի գիտական ղեկավար Համլետ Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ցավով եմ գրում, որ ներկա աշխարհաքաղաքական անկայունությունը ազդում է նաև ակադեմիական ազատության ու բարեվարքության վրա: Վերջին անընդունելի օրինակը «Das kulturelle Erbe von Arzach» (Արցախի մշակութային ժառանգությունը) գրքի հրապարակային շնորհանդեսի չեղարկումն էր Բեռլինում:
Սփոփանքս է, որ այդ կարևոր ակադեմիական ժողովածույում անգլերենով լույս է տեսել և իմ “Early Christian Achaeology and Monuments in the Armenian-Azerbaijani Conflict Zone: Tigranakert, Amaras, Vachar” (Վաղքրիստոնեական հնագիտությունն ու հուշարձանները հայ-ադրբեջանական կոնֆլիկտի գոտում. Տիգրանակերտ, Ամարաս, Վաճառ) հոդվածը»։