Համացանցը ողողված է կադրերով, որորնցում ՀԱՄԱՍ-ի զինյալները դաժանաբար են վարվում իսրայելցի գերիների նկատմամբ

Իսրայելը օգնություն է խնդրել գերության մեջ գտնվող քաղաքացիներին ազատելու համար։
Իսրայելը Եգիպտոսին խնդրել է միջնորդել ՀԱՄԱՍ-ի հետ գերի ընկած իսրայելցիների ազատ արձակման շուրջ բանակցություններում. հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով եգիպտական աղբյուրներին։
Լրագրողների տվյալներով՝ իսրայելցի խաղաղ բնակիչների գերեվարմանը մասնակցել են ոչ միայն գրոհայիններ, այլեւ քաղաքացիական անձինք։
Առայժմ պատանդների թվի վերաբերյալ պաշտոնական տվյալներ չկան։ Ոչ պաշտոնական տվյալներով՝ ՀԱՄԱՍ-ի ներխուժումից հետո անհետացել է գրեթե 750 իսրայելցի. հայտնում է հրատարակությունը։
Mash-ը հոկտեմբերի 8-ին հայտնել է, որ ՀԱՄԱՍ-ի զինյալները մոտ 10 աղջիկ են առևանգել Իսրայելում Nature Party էլեկտրոնային երաժշտության փառատոնից, որը տեղի է ունեցել Գազայի հատվածի մոտ։ Սակայն այսօր, ավելի ուշ հաղորդվեց, որ նրանց հայտնաբերել են ողջ և առողջ:
(18+)Տեսանյութերն ու լուսանկարները՝ այստեղ