Արթուր Ավետիսյանը՝ աշխարհ գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր (տեսանյութ)

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ընթացող մարմնամարզության առանձին գործիքների Աշխարհի գավաթի 4-րդ փուլում կայացան օղակների եզրափակիչ մրցումները, որին մասնակցեցին Հայաստանի 2 մարմնամարզիկ:
Որակավորման փուլում 3-րդ տեղը գրաված Արթուր Ավետիսյանը 14.666 միավորով կրկին ճանաչվեց երրորդը: Նա արժանացավ բրոնզե մեդալի:
Մեր երկրորդ մարզիկը՝ Արթուր Դավթյանը, 14.166 միավորով զբաղեցրեց 7-րդ տեղը: Վաղը նա հանդես կգա հենացատկի եզրափակիչում: Որակավորման փուլի արդյունքներով Արթուր Դավթյանը զբաղեցնում է առաջին տեղը: