Ինչպե՞ս խուսափել անառողջ սննդից ու շատ ուտելուց

Ինչպե՞ս խուսափել անառողջ սննդից ու շատ ուտելուց

Ոսկրային արգանակը ոչ միայն մարմնին կոլագեն է մատակարարում, այլեւ կարող է օգնել նիհարել։ Ասել է սննդաբան Լենա Բակովիչն Eat This, Not That-ի հետ զրույցում:

Նա ճաշատեսակը որակել է որպես անառողջ սննդի նկատմամբ ցանկությունից խուսափելու միջոց:

«Լավ պատրաստված ոսկրային արգանակի կոլագենն օգնում է վերականգնել աղիների լորձաթաղանթը, բարելավել մարսողությունն ու նվազեցնել բորբոքումը»,- նշել է Բակովիչը։

Սննդաբանն ասել է, որ արգանակը նպաստում է նիհարելուն։

«Արգանակը թույլ է տալիս ավելի արագ կուշտ զգալ ու խուսափել չափից շատ ուտելուց: Բացի այդ, արգանակը նաև ցածր կալորիականությամբ մթերք է, որն օգտակար է օրական սպառվող կալորիաների քանակը նվազեցնելու համար»,- նշել է Բակովիչը։

Սննդաբանը հավելել է, որ թունդ արգանակն օգտակար է ոսկորների համար, քանի որ պարունակում է մագնեզիում, ֆոսֆոր, կալցիում։ «Բացի այդ, մի քանի ժամվա ընթացքում պատրաստվող արգանակը պարունակում է քոնդրոյտին և գլյուկոզամին, որոնք օգտակար են հոդերի համար»,- եզրափակել է մասնագետը։