Պակիստանում հրդեհի հետևանքով զոհվել է առնվազն 10 մարդ․ տասնյակ վիրավորներ կան

Պակիստանում հրդեհի հետևանքով զոհվել է առնվազն 10 մարդ․ տասնյակ վիրավորներ կան

Պակիստանի Կարաչի նավահանգստային քաղաքում շաբաթ օրը հրդեհը պատել է բազմահարկ առևտրի կենտրոնը։ Հրդեհի հետևանքով զոհվել է առնվազն 10 մարդ, տասնյակ մարդիկ վիրավորվել են։ Գրել է New York Times-ը` հղում անելով պաշտոնյաների հայտարարություններին։

Աղետը ուշադրություն է հրավիրել խիտ բնակեցված քաղաքում շարունակվող հրդեհների վտանգի վրա, քանի հաճախ անտեսվում են շինարարական կանոնները:

Հրդեհը սկսվել է առավոտյան ժամը 06:30-ի սահմաններում RJ Mall-ի երկրորդ հարկում՝ առևտրային բարձրահարկ, որտեղ խանութներից բացի տեղակայված են հեռախոսային կենտրոններ և այլ բիզնեսներ, քաղաքի բանուկ ճանապարհի վրա: Կրակը արագորեն տարածվել է չորրորդ, հինգերորդ և վեցերորդ հարկերում՝ արգելափակելով մի քանի տասնյակ մարդկանց:

Հրդեհի պատճառները դեռ պարզվում են։