Հայտնի է դարձել, թե ովքեր չպետք է կանաչ թեյ խմեն

Կանաչ թեյը համարվում է առողջարար ըմպելիք։ Այն հարուստ է հակաօքսիդանտներով, A, B, C, K, P վիտամիններով, ամինաթթուներով և L-theanine-ով, որոնք դանդաղեցնում են ծերացումը, պայքարում են ազատ ռադիկալների դեմ, տոնուսավորում են և բարենպաստ ազդեցություն ունեն երիկամների, մարսողության, նյարդային համակարգի աշխատանքի վրա:
Բայց չնայած բոլոր առավելություններին, ոչ բոլորը կարող են կանաչ թեյ խմել: Սննդաբան Նատա Գոնչարը բացատրել է, որ հղի կանայք պետք է զգուշությամբ կանաչ թեյ խմեն։ Խմիչքի մեջ պարունակվող կոֆեինը խաթարում է ֆոլաթթվի կլանումը, որն անհրաժեշտ է նոր բջիջների ստեղծման համար։ Նույն պատճառով ցանկացած ձևի հիպերտոնիայով և գլաուկոմայով տառապող մարդիկ պետք է ձեռնպահ մնան կանաչ թեյ խմելուց։
Մասնագետի կարծիքով՝ ըմպելիքն օգնում է իջեցնել արյան ճնշումը, ուստի զարկերակային հիպոթենզիայով մարդիկ չպետք է տարվեն կանաչ թեյով։ Նյարդային հյուծվածություն, դեպրեսիա կամ, ընդհակառակը, գրգռվածության բարձրացում ունեցող մարդիկ չպետք է կանաչ թեյ խմեն: Կոֆեինը ազդում է նյարդային համակարգի վրա՝ առաջացնելով անքնություն, ապատիա և էներգիայի կորուստ։ Sport Express-ի հետ զրույցում բժիշկը նշել է, որ խմիչքի մեջ պարունակվող դաբաղը խանգարում է երկաթի, կալցիումի և մագնեզիումի կլանմանը, ինչպես նաև գրգռում է աղեստամոքսային տրակտի լորձաթաղանթը և բարձրացնում ստամոքսահյութի թթվայնությունը։ Այդ իսկ պատճառով մասնագետը խորհուրդ է տվել թեյ չխմել խոցով և տասներկումատնյա աղիքի հիվանդությամբ տառապող մարդկանց։
Առողջ մարդիկ չպետք է չարաշահեն կանաչ թեյը։ Այն պետք է խմել ուտելուց մեկ ժամ հետո, իսկ գիշերը խուսափել՝ քնի խանգարումից խուսափելու համար։