ՌԴ-ում այրվում է պիրոտեխնիկայի պահեստ․ շենքեր են փլուզվել (տեսանյութ)

Խոշոր հրդեհ Ռուսաստանի Դաշնության Կեմերովո քաղաքում։
Այս պահին քաղաքի վրայով ծխի սյուն է բարձրացել։ Նախնական տվյալներով՝ այնտեղ այրվում է պիրոտեխնիկայով պահեստ։
«Ուղղակի հրավառություն կարծես լինի, անդադար»,- մեկնաբանել է ականատեսներից մեկը։
Ամբողջ քաղաքում պայթյուններ են լսվում։ Շենքն ինքը փլուզվել է, տեղում են շտապ օգնության ծառայությունները։
Նախնական տվյալներով՝ հրդեհի մակերեսը կազմում է 600 քմ։
Տեսանյութն՝ այստեղ