Ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերին

Ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերին

Երևանում  դեկտեմբերի 9-ի գիշերը, 11-ին, 12-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 9-ի ցերեկը, 10-ին, 12-ի ցերեկը, 13-ին սպասվում է անձրև, իսկ գիշերը և առավոտյան՝ մառախուղ։

 Մարզերում դեկտեմբերի 9-ի գիշերը, 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 9-ի ցերեկը, 10-ին, 12-ի ցերեկը, 13-ին շրջանների զգալի մասում, 12-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ։ Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։