Քիմ Քարդաշյանը սև բիկինի է կրել ու ծովափնյա լուսանկարներ հրապարակել

Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը լուսանկարներ է հրապարակել ծովափից։
Համապատասխան հրապարակումը հայտնվել է նրա ինստագրամյան էջում։
Նա կրել է սև բիկինի՝ ընդգծելով իր փարթամ կազմվածքը։ Գործարարուհին իր տեսքը լրացրել է արծաթագույն շղթաներով։ Պարանոցին կրել է խաչով շղթա, իսկ կոնքերին՝ երկու շրջանից բաղկացած շղթա։