Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում «Ապրելու երկիր» կուսակցության ևս մեկ գրասենյակ է բացվել

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում նոր գրասենյակի բացման մասին։
«Բանգլադեշի բնակիչներ,
Ձեզ հուզող խնդիրների և հարցերի շուրջ խոսելու նոր հասցե կա Մալաթիա-Սեբաստիայում․
Օհանովի փ․ 26/7 հասցեում(Երևան Սիթիի մոտ) «Ապրելու երկիր» կուսակցության ևս մեկ գրասենյակ է բացվել։
Սպասում ենք»,- գրել է նա։