Համառ աշխատանքով ու իմ կարողություններին հավատալով նվաճեցի մեծագույն հպարտությունը․ Գոռ Սահակյան

Համառ աշխատանքով ու իմ կարողություններին հավատալով նվաճեցի մեծագույն հպարտությունը․ Գոռ Սահակյան

Ծանրամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյանը ֆեյսբուքյան գրառում է արել․

«Համառ աշխատանքով ու իմ կարողություններին հավատալով նվաճեցի այն մեծագույն հպարտությունը, որ նաև իմ հաղթանակի պատվին Բուխարեստում ծածանվեց Հայոց Եռագույնը:

Իսկ իմ հաղթանակների համար երախտապարտ եմ նաև բոլորիդ, որովհետև միշտ իմ թիկունքում զգացել եմ ձեր սերը, ձեզնից փոխանցված ուժը, ձեր հավատը իմ հաղթանակի հանդեպ, ձեր ոգևորությունը իմ հաղթանակի համար: Իմ հանդեպ ձեր բոլորի հավատը ոչ միայն ուժ է տալիս, այլև պարտավորեցնում է միշտ բարձր պահել մեր երկրի մարզական պատիվը:

Շնորհակալ եմ բոլորիցդ: Ցանկանում եմ, որ ամեն մեկդ իր ոլորտում հաջողություններ, հաղթանակներ ունենա»։