ԵՄ առաքելությունը պետք է նպաստի խաղաղության գործընթացին․ Միրզոյան

ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանն այսօր Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ընթացքում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին խնդրեց իր դիրքորոշումը հայտնել ԵՄ քաղաքացիական դիտորդների տեղակայման վերաբերյալ։

Նա հետաքրքրվեց, թե ԵՄ գործընկերների հետ ի՞նչ քննարկումներ կան։

Ի պատասխան՝ Արարատ Միրզոյանը նշեց, որ առաքելության մանդատը հստակ ամրագրված է համապատասխան որոշմամբ, որը հրապարակային է։

«Առաքելությունը քաղաքացիական է, և մեզ համար այն ևս մեկ գործիք է, որը պետք է ծառայեցվի ընդհանուր խաղաղության գործընթացին։ Հնչում են կարծիքներ, թե մենք, թաքնվելով ԵՄ առաքելության թիկունքում, սադրանքներ ենք անում։ Բայց հայկական կողմը որևէ սադրանքի չի գնում, և ԵՄ առաքելությունը պետք է նպաստի խաղաղության գործընթացին»,- նշեց ԱԳ նախարարը։

Մանրամասները՝ տեսանյութում։