«Ես հաստատ հիշում եմ»․ Դավիթ Տոնոյանը հաստատեց Օնիկ Գասպարյանի հայտարարությունը

Ես հաստատ հիշում եմ, որ այդպիսի խոսակցություն եղել է Անվտանգության խորհրդում։ Այդ մասին այսօր ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը՝ անդրադառնալով ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի հայտարարությանը, թե պատերազմի 3-րդ օրը Անվտանգության խորհրդի նիստում ինքը զեկուցել է, որ ԶՈւ-ն պատրաստ չէ դիմակայել հակառակորդի ագրեսիային և պնդել է, որ անհրաժեշտ է կանգնեցնել քաղաքական միջոցներով։

Տոնոյանը նշեց՝ չգիտի, թե որ մասն է հրապարակել ԱԽ-ն։ «Այդպիսի խոսակցություն եղել է նաև այլ ձևաչափերով և դրա վերաբերյալ առաջին զեկույցը ստացել եմ ես։ Դուր է եկել այդ զեկույցը ինձ, դուր չի եկել, բայց մենք պարտավոր էինք և՛ վարչապետին, և՛ ԱԽ-ին ներկայացնել մեր մոտեցումը և կար երրորդ կողմի անմիջական մասնակցությունը, որը մեզ համար տեսանելի էր։ Երրորդ կողմը, կարծում եմ, հասկանում եք, որ Թուրքիան էր։ Խնդրում եմ ուշադրություն դարձնել նրա վրա, որ այդ ներգրավումն իրականացվում էր ոչ թե նախիջևանյան ուղղությամբ, այլ «ձիու քայլով»՝ արցախյան թատերաբեմում»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։