Նազիկ Ավդալյանն ընդգրկվել է ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցավարական թիմում

Ապրիլի 15-ից 23-ը Երևանում կանցկացվի ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը։
Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիան հրապարակել է մրցավարների ցանկը, որոնք կաշխատեն Երևանում կայանալիք մրցաշարում։
Ծանրամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանն ընդգրկվել է Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցավարական թիմում։