Մամուլը՝ սուրճով

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը կոմիտեում կադրային ջարդ է սկսել եւ պաշտոնից ազատում է քննիչների, որոնք հերթով կոմիտեի նախագահի որոշումների դեմ դատարան հայցեր են ներկայացնում:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Հայաստանի արտաքին քաղաքականությանն առնչվող հիմնական հարցերը ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի խորհրդական Վահան Կոստանյանն է որոշում:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Հայաստանի տարբեր կալանավայրերում պատիժ կրող դատապարտյալների շրջանում նոր աղմուկ է հասունանում: Խնդիրն առնչվում է քրեական դատավարության նոր օրենսգրքին:
Կատարված փոփոխություններից հետո նոր օրենսգիրքը նախատեսում է նախկինում ազատազրկման դատապարտված անձանց դատավճիռներում ինչ-ինչ համապատասխանեցումներ անել, որոնք շատ դեպքերում պատժի կրճատում են նախատեսում:Դատապարտյալները ահազանգում են՝ նշելով, թե բարեփոխման անվան տակ ինչ-ինչ փոփոխություններ են արվում, սակայն իրականում գործընթացը միֆ է, եւ իրենք չեն պատրաստվում լռել:
«Հրապարակ» թերթը գրում է․
Արցախում շտապում են հնարավորինս շուտ սահմանադրական հանրաքվեն կյանքի կոչել, նախապես մտածում էին եկող տարի գարնանը հանրաքվե նշանակել, սակայն վերջին օրերին կարծես իրավիճակ է փոխվել, եւ կա տրամադրվածություն՝ մինչեւ տարեվերջ՝ դեկտեմբերի 20-22-ն ընկած միջակայքում, նշանակել սահմանադրական հանրաքվեի օրը։
«Հրապարակ» թերթը գրում է․
Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի խորհրդարանական խմբակցությունում ուժերի հարաբերակցությունը խախտվել է: Երկու նոր պատգամավորները` Արգիշտի Գեւորգյանը եւ Գառնիկ Դանիելյանը, ովքեր փոխարինում են Վահե Հակոբյանի «Վերածնվող Հայաստան» կուսակցության պատգամավոր Մխիթար Զաքարյանին եւ «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանին, ՀՅԴ-ական են։
«Հրապարակ» թերթը գրում է․
Ապրիլից հայտարարված բոյկոտից հետո խորհրդարանական ընդդիմությունը երեկ վերադարձավ խորհրդարան։ Սակայն եթե «Պատիվ ունեմ» խմբակցությունն ամբողջ կազմով էր, ապա «Հայաստան» դաշինքի 29 հոգուց 10-ը բացակա էր, ինչը հաստատեց մեր հրապարակած լուրը, որ այստեղ միակարծիք չեն վերադառնալու հարցում եւ ազատ են թողել։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության կեղծված ընտրությունները պատգամավորների համար են դարձել:
«Ժողովուրդ» օրաթերթն իր լավատեղյակ աղբյուրներից պարզեց, որ օրերս ԱԺ ՔՊ-ական պատգամավորներից մեկը ՀՀ ոստիկանությունում դիմում է գրել՝ խնդրելով ուժային այդ կառույցից պարզել, թե ով է մամուլում հայտնված հրապարակումների աղբյուրը:
«Հրապարակ» թերթը գրում է․
Գրել էինք, որ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հնարավոր է մտնի ԱԺ` պատգամավորներ Արմեն Չարչյանին եւ Սեյրան Օհանյանին անձեռնմխելիութունից զրկելու հարցով։ Փորձեցինք պարզել, թե ինչում կարող են մեղադրել բժիշկ Չարչյանին, ով 2021-ի ընտրություններին առնչվող մի սին մեղադրանքով դատվում է, բայց դա նոր չէ, իսկ ԱԺ կարող են մտնել նոր մեղադրանքով: Մեր աղբյուրը հաղորդեց, որ դատախազությունը որոշել է Չարչյանին սպեկուլյատիվ եւ հանրային նուրբ լարերի վրա խաղացող մեղադրանք առաջադրել` «Սասնա ծռերին» հաց տարած Արթուր Սարգսյանի մահվան հետ կապված։
«Իրավունք» թերթը գրում է.
«Խորհրդարան վերադարձած ընդդիմությունը արդյոք այսօր կառավարություն-Ազգային ժողով հարցուպատասխանին կմասնակցի, թե` ոչ, այս առումով ընդդիմադիր երկու խմբակցություններում միասնական որոշում չկա:
«Իրավունք» թերթը գրում է.
Ըստ շրջանառվող լուրերի, նոյեմբերի 23-ին, ՌԴ նախագահի այցին ընդառաջ, Արցախում գործող մի շարք ՀԿ-ներ, չի բացառվում` նաեւ պատգամավորներ ՌԴ դեսպանատան միջոցով նամակ փոխանցեն Վլադիմիր Պուտինին` անսալով, որ նա տեր կկանգնի Արցախի մնացած հատվածին: