Գարիկ Գալեյանի սիրտը ստենտավորել են

Գարիկ Գալեյանի սիրտը ստենտավորել են

Այսօր ստենտավորել են 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հոր՝ Գարիկ Գալեյանի սիրտը։ Հիշեցնենք, որ շաբաթ օրը նրա վիճակը կտրուկ վատացել էր, ու զոհվածի հորը տեղափոխել էին հիվանդանոց։

Երկու օր բժիշկները սպասել են, որ Գալեյանի վիճակը  կայունանա, որպեսզի կարողանան սրտի ստենտ դնել։

«Վիճակը կայուն է, երկու ստենտ են դրել»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց Գալեյանի կինը՝ Աստղիկ Գալեյանը։

Հիշեցնենք, որ զոհվածի հայրը գտնվում է տնային կալանքում։ Քիչ առաջ տեղեկացանք նաև, որ վերջինիս փաստաբանները միջնորդություն են ներկայացրել՝ Գալեյանի խափանման միջոցն անմիջապես փոխելու պահանջով։

Նարե Գնունի