Վահան Քերոբյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության գլոբալ ֆորումին

Վահան Քերոբյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության գլոբալ ֆորումին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և նախարարի տեղակալ Արման Խոջոյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետության պարենի և գյուղատնտեսության նախարար Չեմ Օզդեմիրի հրավերով մասնակցել են Բեռլինում կայացած Պարենի և գյուղատնտեսության գլոբալ ֆորումին: Այդ մասին ասված է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Ֆեյսբուքյան էջում։

«Ֆորումի շրջանակներում տեղի է ունեցել նաև գյուղատնտեսության նախարարների բեռլինյան նիստը, որի ժամանակ ընդունվել է Կոմյունիկեն:

Վահան Քերոբյանը և Արման Խոջոյանը մասնակցել են նաև «Բեռլինյան կանաչ շաբաթ» ամենամյա միջազգային գյուղատնտեսական և սննդի արդյունաբերության հեղինակավոր ցուցահանդեսի բացման արարողությանը»,- նշված է գրառման մեջ: