Փոքր երկրներում հաճախ կարող ես հայտնվել շահերի բախման կիզակետում․ Գրիգոր Մինասյան
Արդարադատության նորանշանակ նախարար Գրիգոր Մինասյանը շահերի բախում չի տեսնում նրանում, որ իր նախարար նշանակվելու օրը քրեական հետապնդում է սկսվել իր հոր՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ նախկին տնօրեն Արա Մինասյանի դեմ։
MediaHub-ի հարցին ի պատասխան նախարարը նշեց, որ այս գործի շրջանակներում Արդարադատության նախարարությունը քրեական վարույթների հետ կապված որևէ լիազորություն չունի։
«Քանի որ թեման շատ է արծարծվում՝ նշեմ, որ որպես փաստաբան աշխատել եմ 10 տարի և փոքր երկրներում շատ հաճախ դու կարող ես հայտնվել որևէ ձևով շահերի բախման կիզակետում և հենց պրոֆեսիոնալ աշխատողը կարող է հայտնվել նման իրավիճակում: Պետք է գործել օրենքի շրջանակում և քեզ վերապահված լիազորությունների շրջանակից երբեք դուրս չգալ»,-ասաց Մինասյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։