Եգիպտոսում ոստիկանության շենք է այրվել (տեսանյութ)

Եգիպտոսում ոստիկանության շենք է այրվել (տեսանյութ)

Պորտ Սաիդից 70 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Իսմայիլիա քաղաքում հրդեհ է բռնկվել Եգիպտոսի ոստիկանության շենքում։

Միջադեպի կադրերը տարածվում են սոցիալական ցանցերում։ Դրանք ցույց են տալիս, որ շենքն ամբողջությամբ այրվել է։

Ականատեսների վկայությամբ՝ հրդեհը բռնկվել է ութ հարկանի շենքի մի քանի հարկերում։

Եգիպտական ​​Youm7 հրատարակությունը հայտնել է, որ քաղաքացիական պաշտպանության ուժերը փորձում են հսկողության տակ առնել կրակը և կանխել դրա տարածումը, սակայն հրդեհի պատճառների մասին պաշտոնական հայտարարություն չկա։

Զոհերի կամ վիրավորների մասին դեռ տեղեկություններ ևս դեռ չկան։ 

Տեսանյութը՝ այստեղ