Թուրքիայի և ԵՄ-ի ճանապարհները կարող են բաժանվել. էրդողան

Թուրքիայի և ԵՄ-ի ճանապարհները կարող են բաժանվել:
Թուրքիայի նախագահը Եվրախորհրդարանի զեկույցի հրապարակումից հետո երկրում եվրաինտեգրման գործընթացների հետ կապված իրավիճակի մասին ասել է, որ Եվրամիությունը ձգտում է հեռու մնալ Թուրքիայից։
«Եվրամիությունը ձգտում է խզել հարաբերությունները Թուրքիայի հետ: Եթե ԵՄ-ն համապատասխան քայլեր ձեռնարկի, մենք մեր գնահատականը կտանք այս իրադարձություններին, իսկ դրանից հետո անհրաժեշտության դեպքում կարող ենք տարբեր ճանապարհներով գնալ ԵՄ-ի հետ»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը։