Այլ կերպ չէր կարող լինել. Ստյոպա Սաֆարյանը դատարանում պարտվեց Իգոր Խաչատուրովին

Այլ կերպ չէր կարող լինել. Ստյոպա Սաֆարյանը դատարանում պարտվեց Իգոր Խաչատուրովին

ԱԺ նախկին պատգամավոր, Նիկոլ Փաշինյանի իշխանության գլխավոր քարոզիչներից մեկը՝ Ստյոպա Սաֆարյանը, պարտվել է դատարանում. Ստյոպա Սաֆարյանն ընդդեմ Իգոր Խաչատուրովի հայցը մերժվել է ամբողջությամբ:

MediaHub-ի հետ զրույցում այս մասին ասաց Խաչատուրովի փաստաբան Անահիտ Սարգսյանը:

Հիշեցնենք, 2021թ-ի ապրիլի 4-ին Ստյոպա Սաֆարյանը դիմել էր դատարան` պահանջելով Խաչատուրովին ներողություն խնդրել «Բաղանիս Այրումի հարբած թուրք քիրվայի դուրսպրծուկ, էս անիմաստ երկար տեքստդ հանկարծ չջնջես, որ պատասխան ես տալու, տող առ տող: Մեկ է, քեզ էդ անկարայի չվերթին տեղ չեն տալու: Գնա, մտի շիզոֆրենիկ տիրոջդ փեշի տակից մի բան գտի, խաղա, վայելի իշխանության վերջին կայֆերդ ու աշխատիր հանկարծ աչքիս չերևաս» արտահայտությունների համար: Սաֆարյանը նաև 500 հազար դրամի չափով փոխհատուցում էր պահանջել, սակայն դատարանն ամբողջությամբ մերժել է հայցապահանջը:

«Դատարանն իրականացրեց արդարադատություն և առաջնորդվեց ՀՀ Սահմանադրությամբ, օրենքներով, Եվրոպական դատարանի նախադեպային որոշումներով: Այլ կերպ այս գործով չէր կարող լինել»,- նշեց փաստաբանը:

Նշենք, որ վճիռը հրապարակվել է փետրվարի 3-ին և Ստյոպա Սաֆարյանը մեկ ամսվա ընթացքում կարող է այն բողոքարկել: