Մեկ զոհ և վիրավորներ. Բաքուն հաստատել է Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումը (տեսանյութ)

Մեկ զոհ և վիրավորներ. Բաքուն հաստատել է Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումը (տեսանյութ)

Ադրբեջանի ԱԳՆ-ն հաստատել է Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումը։ Արտաքին գործերի նախարարության մամուլի հաղորդագրության համաձայն՝ դեպքը տեղի է ունեցել 2023 թվականի հունվարի 27-ին, ժամը 08:30-ի սահմաններում։

Հարձակվողը Կալաշնիկով տեսակի ավտոմատով հարձակվել է անվտանգության կետի վրա՝ սպանելով անվտանգության ծառայության պետին։ Վիրավորվել են նաեւ դեսպանատան երկու անվտանգության աշխատակիցներ։ Նրանց վիճակը բավարար է։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Թեհրանում հարձակվել էն Ադրբեջանի դեսպանատան վրա: 

Տեսանյութը՝ այստեղ