Իսկ ի՞նչ գին կվճարենք «Ուկրաինայի թշնամի» Փաշինյանի կողմից Կիևին հումանիտար օգնություն ուղարկելու համար

Իսկ ի՞նչ գին կվճարենք «Ուկրաինայի թշնամի» Փաշինյանի կողմից Կիևին հումանիտար օգնություն ուղարկելու համար

Այսօր լուր տարածվեց այն մասին, որ Հայաստանը Ուկրաինային հումանիտար օգնություն է ուղարկել՝ ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո առաջին անգամ Հայաստանը: Լուրը դեռ պաշտոնապես հաստատում չունի՝ ԱԳՆ-ից և Կառավարությունից չեն մեկնաբանում, բայց լուրեր են շրջանառվում, որ  հումանիտար բեռը  Ուկրաինային կփոխանցի առաջին տիկին Աննա Հակոբյանը:

Մեղմ ասած՝ այս լուրը տարակուսանք է առաջացնում մի շարք պատճառներով: Նախ, եկեք հիշենք, որ Ուկրաինայի իշխանությունները 44-օրյա պատերազմից հետո շնորհավորեցին Ալիևին, Զելենսկին անձամբ հայտարարեց այն մասին, որ Ուկրաինան կշարունակի սատարել Ադրբեջանի տաչրածքային ամբողջականությանը այսուհետ ևս: Բացի այս, հիշենք, որ Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է ու այս պահին էլ Ուկրաինայի հետ պատերազմում է:

Բայց մեկ այլ հանգամանք էլ հիշեցնենք. Մի քանի ամիս առաջ Ուկրաինան Նիկոլ Փաշինյանին ներառեց հայտնի «սև ցուցակում»՝ «Миротворець»-ում, որը նախատեսված է, ըստ պաշտոնական բացատրության, Ուկրաինայի թշնամիների համար: Այլ կերպ  ասած, Նիկոլ Փաշինյանը ներառվեց այդ ցուցակ որպես Ուկրաինայի թշնամի, իսկ այսօր այդ նույն երկրին գուցե հումանիտար օգնություն է ուղարկում: Ի դեպ, հրապարակման պահին էլ համոզվեցինք, որ Փաշինյանը ԴԵՌ այդ ցուցակում է, պատվավոր տեղում:

Համոզված ենք այս ամենը մեկ նպատակով է արվում՝ հակառուսական դեմարշի շրջանակներում, որը վերջին օրերին հատկապես սրվել է:  Ուղղակի ամեն անգամ այդ սրացումների համար թանկ գին է վճարում Հայաստանի Հանրապետության շարքային քաղաքացին ու հատկապես սահմանին կանգնած մեր տղաները...

Լիա Խոջոյան